Բացառիկ պայմաններ Արցախում սովորելու համար. հայտարարություն

11-07-2019 17:25

Հայաստանի կրթության, գիտության, շակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Հայաստանի ու Արցախի լավագույն ուսումնարաններից մեկի՝ Շուշի քաղաքի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի և բարերար Սևան Թորոսյանի միջև նախորդ տարի ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր: Համաձայն հուշագրի՝ 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամը հայտարարում է 10 կրթաթոշակային տեղերի մրցույթ ՀՀ քաղաքացիների համար՝ հետևյալ մասնագիտություններով. 1. «Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում». որակավորումը՝ ջերմային ցանցեր սպասարկող փականագործ /հիմնական և միջնակարգ կրթության հիմքով/: 2. «Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա». որակավորումը՝ խառատ /հիմնական կրթության հիմքով/: 3. «Շինմոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում». որակավորումը որմնադիր /հիմնական և միջնակարգ կրթության հիմքով/: Ուսումն անվճար է: Կեցության բոլոր ծախսերը հոգում է ուսումնարանը՝ տրամադրելով անվճար սնունդ և հանրակացարան: Ուսումնական հաստատությունը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան նյութատեխնիկական բազայով, և ստեղծված են բոլոր պայմանները՝ ժամանակակից աշխատաշուկայի պահանջները բավարարող մրցունակ կադրեր պատրաստելու համար: Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ /հասցե՝ ք. Շուշի, Աշոտ բեկորի 4/1/: Մանրամասների համար կարող եք զանգահարել 097236193 հեռախոսահամարով:

Lragir.am,
11-07-2019 17:25