Պատմական կամրջի փլուզում Թուրքիայում. դա հայկական Համշենի շրջանն է

11-07-2019 17:40

Թուրքիայի հյուսիսարևելյան Ռիզե նահանգի Ամբարլըք գյուղում 18-րդ դարում կառուցված կամարաձև կամուրջ է փլուզվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Hurriyet»-ը: Ըստ տեղեկությունների՝ այս կամրջի վրա կարճ ժամանակ առաջ էին վերականգնողական աշխատանքներ իրականացրել: 40 մետր երկարություն, 3.20 մետր լայնություն և 10 մետր բարձրություն ունեցող կամարաձև կամուրջը այդ շրջանի կարևոր պատմամշակութային արժեքներից էր, որը օրական ընդունում էր բազմաթիվ զբոսաշրջիկների: Փլուզման պատճառները բացահայտելու գործով զբաղվում են համապատասխան մարմինները, իսկ տեղացիները ցանկանում են, որ կամրջի քարերը հավաքելով՝ նախկին տեսքին հնարավորինս մոտ նոր կամուրջ կառուցվի: Հատկանշական է, որ Ռիզեում է գտնվում հայկական պատմական Համշենի շրջանը:

Lragir.am,
11-07-2019 17:40