Դոնալդ Տուսկը հայկական հազարամյա ազդեցության մասին

11-07-2019 17:31

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կիսվել է Հայաստան այցի տպավորություններով՝ փոխելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի գլխավոր նկարը՝ Նորատուսի խաչքարերի համալիրում արված լուսանկարով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Դոնալդ Տուսկը գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի և մշակույթի անբաժանելի մասն է: «Իրական մարդկանց վայր, ում համար ազատությունն արժեք է: Սևանավանքը հուշարձան է, որը փաստում է Հայաստանի հազարամյա ազդեցությունը եվրոպական մշակույթի վրա»,- գրել է նա: Եվրոպական խորհրդի նախագահը «Ֆեյսբուք»-ի իր էջում նաև լուսանկարներ է հրապարակել Սևանավանք և Նորատուս կատարած իր այցից, ինչպես նաև Երևանի կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զբոսնելիս:

Lragir.am,
11-07-2019 17:31