Եվրոպան ներե՞ց Յանուկովիչին. անսպասելի որոշում (լրացվող)

11-07-2019 17:45

ՌԻԱ Նովոստին հրատապ խորագրի ներքո հայտնում է, որ Եվրամիության դատարանը չեղարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի եւ նրա թիմի նկատմամբ պատժամիջոցները: Տեղեկությունը լրացվում է: Հիշեցնենք, որ Յանուկովիչը 2013-ի հայտնի իրադարձություններից հետո ստիպված էր փախչել Ուկրաինայից եւ ապաստանել Ռոստովում: Յանուկովիչի վերաբերյալ դատարանի այդ որոշումն ուշագրավ է նաեւ օրերս ռուսական պատվիրակության լիազորությունը լիովին վերականգնելու վերաբերյալ ԵԽԽՎ որոշման ֆոնին, որը հարուցել էր Ուկրաինայի եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք այլ երկրների դժգոհությունը:

Lragir.am,
11-07-2019 17:45