Ադրբեջանը կեղծում է. Հայաստանի ՊՆ հայտարարությունը

11-07-2019 17:57

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հուլիսի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Չինարի և Մովսես գյուղերի մերձակայքում տեղակայված դիրքերից կրակոցներ են արձակել ԱՀ Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղատնտեսական տեխնիկա, իրականությանը չի համապատասխանում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է:

Lragir.am,
11-07-2019 17:57