Մեկնարկում է օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը

11-07-2019 18:30

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդներիընդունելություն ՀՀ բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Փաստաթղթերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացվում են դիմորդի կամ նրա լիազորված անձի, բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կամ օտարերկրյապետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների կողմից: Ներկայացվող փաստաթղթերի ցանկը. 1.ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով դիմում` համաձայն կցված ձևի, 2.Նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն կցված ձևի, 3.Անձնագրի պատճեն, 4.Սփյուռքահայերի համար ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականը, 5.Կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)՝ ապոստիլ դրված կամ հյուպատոսականվավերացմամբ: Ավարտական փաստաթղթի պատճենի հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն թարգմանությունը պետք է լինի նոտարականհաստատմամ: 6.3×4 չափսի 4 լուսանկար, 7.Բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետությանբժշկական կազմակերպությունների կողմից), 8.Ինքնակենսագրական (CV)` հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, 9.Հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջիսահմաններում՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: Դիմումների ներկայացման վերջնաժամկետները չեն փոխվել. ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-իցմինչև  օգոստոսի 13-ը ներառյալ, բ) վճարովի առկա ուսուցմամբ  բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված   կրթական   ծրագրերով ընդունելության համար՝ 2019 թվականիհուլիսի 10-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ, գ)  վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև  օգոստոսի 30-ը  ներառյալ, դ)  վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-իցմինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ, ե) վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության  համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև դեկտեմբերի 10-ըներառյալ, զ) վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնականհաստատություններում ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից օգոստոսի 20-ը ներառյալ: է) վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում  ընդունելության համար՝ 2019 թվականիհուլիսի 10-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ, ը) վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում   ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև  նոյեմբերի 20-ը ներառյալ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունում ` •սփյուռքահայերի համար` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00), •օտարերկրյա քաղաքացիների համար երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):

Lragir.am,
11-07-2019 18:30