Փյունիկի փոքր սխրանքը. հարաբերական հաջողություն

11-07-2019 19:27

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրու քաղաքային մարզադաշտում մրցելով մակեդոնական «Շկուպի»-ի հետ կարողացավ խուսափել պարտությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկից ընդամենը 4 րոպե անց հայկական թիմն առաջ անցավ հաշվի մեջ: 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց  Էրիկ Վարդանյանը: Առաջին կեսում մակեդոնական թիմը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունն, այնուհետ նաև առաջ անցնել հաշվի մեջ: Նախ 23 րոպեին աչքի ընկավ Բաջրամիին, հետո էլ Իլիեսկին: Թիմերն ընդմիջման գնացին 1:2 հաշով հօգուտ «Շկուպի»-ի: Երկրորդ կեսի մեկնարկում մակեդոնական թիմը խփեց նաև երրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Բաջրամին՝ 1:3: «Փյունիկ»-ն անհավանական «քամբեք» ունեցավ:  80-րդ րոպեին Ժեստոկովը հաշիվը դարձրեց 2:3, իսկ 85-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը՝ 3:3: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:

Lragir.am,
11-07-2019 19:27