Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի եզրափակչում է

11-07-2019 21:45

ԱՄՆ-ն ներկայացնող թենիսիստ Սերենա Ուիլյամսըը դուրս եկավ Ուիմբլդոնի եզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանանց մենախաղի կիսաեզրափակչում Ուիլյամսը մրցեց Չեխիան ներկայացնող Բարբորա Ստրիցովայի հետ: 1 ժամ 11 րոպե ձգված մրցախաղում «Մեծ սաղավարտ»-ի բազմակի չեմպիոնը հաղթեց երկու սեթերում 6:1, 6:2 հաշվով: Եզրափակչում Ուիլյամսը կմրցի Ռումինիայից Սիմոնա Հալեպի հետ: Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից մեկն է (նաև Ավստրալիայի բաց առաջնություն, Ֆրանսիայի բաց առաջնություն, ԱՄՆ-ի բաց առաջնություն): Այն ամենահին և ամենահեղինակավորն է թենիսի աշխարհում: Մրցաշարն անցկացվում է 1877 թվականից ի վեր և միակն է խոտածածկի վրա: Արդեն 133-րդ անգամ անցկացվող Ուիմբլդոնի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն ֆունտ սթերլինգ: Ուիմբլդոնում ամենաշատը հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցաշարում`Անժելիկա Քերբերը:

Lragir.am,
11-07-2019 21:45