Երդվել են նոր անդամներն ու Նախշուն Տավարացյանը

12-07-2019 09:43

Հուլիսի 11-ին ավարտվել է դատավորների ընդհանուր ժողովը: Վճռաբեկ դատարանի նախագահ, Դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանը հայտարարել է, որ Բարձրագույն դատական խորհրդի նոր երկու անդամներն են՝ դատավորներ Մեսրոպ Մակյանը և  Ռուբեն Վարդազարյանը: Վերջիններիս հետ երդվել է նաև դատավոր Նախշուն Տավարացյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Խունդկարյանը նշել է, որ Տավարացյանը 2018-֊ին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն այդ ժամանակ հրաժարական էր ներկայացրել, իսկ այսօր նա երդվեց՝ որպես ԲԴԽ անդամ:

Lragir.am,
12-07-2019 09:43