Ուժեղացված ծառայություն եւ ապօրինի ծառահատման բացահայտում. տեսանյութ

12-07-2019 00:49

Հուլիսի 11-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ուժեղացված ծառայություն են իրականացրել ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու նպատակով: Ոստիկանները լուսադեմին Քարինջ-Թումանյան ճանապարհին հայտնաբերել են փայտանյութով բարձված «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա: Այն վարած 27-ամյա երիտասարդը, որը Լոռու Մարց գյուղի բնակիչ է, բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և մեքենայով հանդերձ բերվել է ոստիկանության Թումանյանի բաժին: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Դեպքի հանգամանքները պարզվում են: Մանրամասները ոստիկանության տեսանյութում:

Lragir.am,
12-07-2019 00:49