Երևանի նոր էլեկտրակայանի կառուցումն իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության ամենամեծ ներդրումն է

12-07-2019 14:03

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցումը Իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության ամենամեծ և ռազմավարական նախագիծն է Հայաստանում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ շինարարական փուլի մեկնարկին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «ՌԵՆԿՈ» ընկերությանհայաստանյան գրասենյակի տնօրեն Սիմոնե Ջովանինին: «Մենք հպարտանում ենք Հայաստանում մեր գործունեությամբ: Սա մեր ամենամեծ ներդրումն է լինելու Հայաստանում՝ չնայած, որ արդեն 20 տարի գործունեություն ենք ծավալում այստեղ», – ասաց Ջովանինին և հավելեց, որ նախագծի ուղղությամբ առաջին աշխատանքները սկսել են դեռևս 2016 թվականին: Նրա խոսքով՝ այս նախագիծը վերջինը չի լինելու, և իրենք ծրագրում են ավելի մեծ ծրագրեր իրականացնել Հայաստանում առաջիկա 30-40 տարիներին: Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլիմեկնարկը տալու հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանը:

Lragir.am,
12-07-2019 14:03