Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին նոր օրինագիծ

12-07-2019 18:52

Երեւանի մամուլի ակումբը տեղեկություն է տարածել Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի նոր նախագծի վերաբերյալ. Հարգելի գործընկերներ ԵՄԱ կայքում կարող եք ծանոթանալ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին, որը մշակել  է Երեւանի մամուլի ակումբի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից ձևավորված աշխատանքային խումբը: 2019թ․հուլիսի 11-ին համապատասխան փաթեթը ներկայացվել է նաև ՀՀ Ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովին: Շնորհակալ կլինենք նախագծի վերաբերյալ Ձեր կարծիքների, մեկնաբանությունների համար: Առաջիկայում պատրաստվում ենք տարբեր շրջանակներում կազմակերպել քննարկումներ: Ցանկացած հարցով պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել մեր երեք կազմակերպություններին:

Lragir.am,
12-07-2019 18:52