ՀՔԱՎ։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում Ա․ Վ․-ը զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի է ճանաչվել

15-07-2019 19:08

2018 թ. հուլիսից ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած Ա․ Վ․-ը Կազմակերպության աջակցության արդյունքում այս տարվա ամառային զորակոչին զինծառայությանը ժամանակավոր ոչ պիտանի է ճանաչվել և 3 տարով տարկետում ստացել: 2018թ․-ի ամառային զորակոչի ժամանակ նա ԿԲՀ 12.07.2018 թ. որոշմամբ զինծառայությանը պիտանի էր ճանաչվել, այն դեպքում, երբ 2018-ին փորձաքննության ընթացքում հնարավոր չի եղել իրականացնել ֆիստուլոգրաֆիա, և այլ բժշկական հաստատությունում հետազոտությունը կազմակերպելու փոխարեն՝ ախտորոշել են «Հարականջային բնական խուղակներ ռեմիսիայի շրջանում» և զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչել ՀՀ Կառավարության 404-Ն որոշման 70գ կետով: Թե ինչ հիմքով են ախտորոշումը փոխել, եթե անհրաժեշտ հետազոտությունը չի արվել, չի նշվել: Նշենք, որ Ա․ Վ․-ի բնածին առողջական խնդիրներն ախտորոշվել են դեռևս 2017թ․-ից․ «Երկկողմանի ականջների խեցիների թարախակալված խրոնիկ խուղակներ» ախտորոշմամբ նա 6 ամսով տարկետում է ստացել: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Lragir.am,
15-07-2019 19:08