Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին

15-07-2019 19:19

Բաքվում Վրաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ սահմանին տեղի ունեցած միջադեպի առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Նախարարությունը նշել է, որ դեսպանը կանչվել է Ադրբեջանի սահմանին պետական սահմանը խախտող մի խումբ անձանց կողմից Քեշիշչիդաղի քարանձավային համալիրում ծառայող սահմանապահ ծառայության վրա հարձակման կապակցությամբ: Դեսպանին խնդրել են բացատրություն տալ: Ավելի վաղ սահմանապահ ծառայությունից նշել են, թե  սահմանապահ զորքերի ծառայության տարածքում վրացի քաղաքացիների մասնակցությամբ միջադեպ է եղել:

Lragir.am,
15-07-2019 19:19