Փաշինյանը հյուրընկալել է սոցցանցի միջոցով հանդիպելու ցանկություն հայտնած 6-ամյա Մայքլ Միխանիին

15-07-2019 19:50

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին  հյուրընկալել է Ամերիկայում բնակվող հայազգի 6-ամյա Մայքլ Միխանիին: Այս մասին նշված է «Ֆեյսբուք»-ում կառավարության էջում: Փոքրիկը սոցիալական ցանցի միջոցով ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին, զրուցել և լուսանկարվել նրա հետ: Մայքլը վարչապետի մոտ հյուրընկալվել էր 4-ամյա քույրիկի հետ: Նիկոլ Փաշինյանը զրուցել է փոքրիկների հետ, ցույց տվել իր աշխատասենյակը, լուսանկարվել նրանց հետ, նվիրել հայերեն աշխարհագրական անվանումներով գլոբուս, գրիչ և գլխարկ:

Lragir.am,
15-07-2019 19:50