2019թ․ հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացման նպատակով ներդրվելու է տեղեկատվական համակարգ: Այդ նպատակով, Ա․ Վանեցյանի փոխանցմամբ, ՀՀ պետական բյուջեից որոշակի գումար կտրամադրվի, սակայն դա համարեց պետական գաղտնիք և չնշեց գումարի չափը: Ա․ Վանեցյանը պատգամավորներին նաև վստահեցրեց, որ Հայաստանի ներքին հարցերին վերաբերող տեղեկատվություն այդ համակարգով չի շրջանառվելու, տեղեկատվության արտահոսքի վտանգ չկա: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2019թ․ հունիսի 21-ին դիմել է ԱԱԾ տնօրենին՝ այդ տեղեկատվական համակարգի ներդրման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրված գումարի չափի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ