Ավստրալացի չորս երեխաներ 900 կմ ճանապարհ են անցել գողացած մեքենայով

15-07-2019 21:39

Չորս երեխաներ մեքենայի մեջ լցրել են ձկնորսական պարագաներ և մեքենան Ավստրալիայով վարել ավելի քան 900 կմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտնել է ոստիկանությունը: Եղել են 10-14 տարեկան երեք տղա և մեկ աղջիկ: Նրանց ողջ-առողջ հայտնաբերել են Հարավային Ուելսի Գրաֆտոն քաղաքում: Տղաներից մեկն իր ընտանիքին հաղորդագրություն է գրել, թե հեռանում է տնից: Երեխաները բոլորը նույն ընտանիքից չեն, և մեքենան գողացել են նրանցից մեկի ծնողներից: Ոստիկանությունում հայտնել են, թե մտադիր են դեռահասներին մեղադրանք առաջադրել, բայց առայժմ հայտնի չէ, թե ինչ մեղադրանք կառաջադրվի:

Lragir.am,
15-07-2019 21:39