Նորվեգիան և Իռլանդիան չպարզեցին հաղթողին. Եվրո-2019

15-07-2019 21:36

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների երևանյան առաջնության B խմբի պայքարը մեկնարկեց Նորվեգիա-Իռլանդիա խաղով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկից ընդամենը 8 րոպե անց Նորվեգիայի ընտրանին առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Էրիկ Բոթհեյմը: Առաջին կեսի հետագա ընթացքում թիմերն իրենց հնարավորությունները չօգտագործեցին և ընդմիջման գնացին 1:0 հաշվով ի օգուտ Նորվեգիայի: Իռլանդիայի հավաքականը հաշվի հավասարությունը վերականգնեց երկրորդ կեսի ավարտին՝ 81-րդ րոպեին: Աչքի ընկավ Ջոզեֆ Շոն Հոջը: Հաջորդ հանդիպումը Նորվեգիան կանցկացնի հուլիսի 18-ին՝ մրցելով Չեխիայի հետ (Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, սկիզբը ժամը՝ 18:45-ին), իսկ Նորվեգիան կխաղա Ֆրանսիայի դեմ (Բանանց մարզադաշտ, սկիզբը ժամը 21:00-ին):

Lragir.am,
15-07-2019 21:36