Շուրջ 50 մլն տոննա ածխաթթու գազ է հայտնվել մթնոլորտում Արկտիկայի հրդեհների պատճառով

15-07-2019 23:30

Արկտիկայում տեղի ունեցած սաստիկ հրդեհների պատճառով Երկրի մթնոլորտում հայտնված ածխաթթու գազի ծավալը հունիսի սկզբից հասել է 50 միլիոն տոննայի: Դա ավելի է, քան այն բոլոր արկտիկական հրեհների CO2-ի միագումար արտանետումները, որոնք տեղի են ունեցել հունիսին 2010 թվականից մինչեւ 2018 թվականը, հաղորդել է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՕՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը, «Հյուսիսային կիսագնդի շրջաններում արտակարգ շոգ եւ չոր եղանակը նպաստել Է հրդեհներին՝ Միջերկրականից մինչեւ Արկտիկա»: «Կլիմայի փոփոխությունն աճող ջերմաստիճանով եւ տեղումների բնույթում տեղաշարժերով սաստակացնում է անտառային հրդեհների ռիսկը եւ երկարացնում սեզոնը (որի ընթացքում դրանք տեղի են ունենում),- պարզաբանել է նա: Հունիսի սկզբից արկտիկական հրդեհների պատճառով, ընդամենը գրանցվել է ավելի քան 100-ը, ՕՀԿ-ի տվյալներով, մոլորակի մթնոլորտ է «արտանետվել 50 մեգատոննա ածխածնի երկօքսիդ, ինչը համարժեք է Շվեդիայի տարեկան արտանետումներին»: Բնական հրդեհները Հյուսիսային կիսագնդում սովորական երեւույթ են մայիսից մեինչեւ հոկտեմբեր, բացատերել է Նյուլիսը, սակայն այս տարի դրանց աշխհարհագրական լայնությունը եւ ինտենսիվությունը, ինչպես նաեւ տեւողությունն «առանձնապես արտասովոր են»: Ամենից ուժեղ հրե տարերքը դրսերորվել է Ալյասկայում եւ Սիբիրում, որտեղ այրման օջախների մակերեսը գերազանցել Է գրեթե 100 հազար ֆուտբոլային դաշտերի մակերեսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Lragir.am,
15-07-2019 23:30