Ուկրաինայում ձայների հաշվարկը մոտենում է ավարտին. արդյունքներ

23-07-2019 09:51

Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկը մոտենում է ավարտին: Liga.net-ը հայտնում է, որ քվեների 92.7%-ի հաշվարկից հետո 5 կուսակցություններ կանցնեն խորհրդարան: Առաջին տեղում 43.12%-ով «Ժողովրդի ծառա» կուսակցությունն է: «Ընդդիմադիր պլատֆորմ – հանուն կյանքի» կուսակցությունն ստացել է 13.03%: «Հայրենիքը» ունի 8.19%, «Եվրոպական համերաշխությունը»՝ 8.14%, «Ձայնը»՝ 5.87%: Մյուս կուսակցությունները չեն հաղթահարում 5%-ի շեմը:

Lragir.am,
23-07-2019 09:51