Ազգային երգ ու պար, տոնական տրամադրություն. Շաքիի ջրվեժի հարևանությամբ կանցկացվի Ազնվամորու փառատոն

23-07-2019 11:04

Սիսիանի տարածաշրջանի Շաքիի ջրվեժի հարակից տարածքում հուլիսի 27-ին կանցկացվի Ազնվամորու փառատոն՝ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով: Այն անցկացվում է արդեն 4-րդ տարին անընդմեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը տեղեկացնում է, որ միջոցառումն ուղեկցվելու է ազգային երգ ու պարով, հայկական ավանդական գաթայի, տարատեսակ ուտեստների և իհարկե, սյունյաց հյութալի ու նրբահամ ազնվամորու հյուրասիրությամբ: Այցելուների օրը կհամեմվի հաճելի անակնկալներով, մրցույթներով և մրցանակներով: Մասնակիցները հնարավորություն կունենան այդ պահին, ինչպես նաև հետագայում, տվյալների փոխանակման միջոցով, անմիջապես գյուղացուց գնել ազնվամորի և այլ գյուղմթերքներ:

Lragir.am,
23-07-2019 11:04