«Յուվենտուս»-ը ևս հետաքրքրված է Նեյմարով

23-07-2019 11:29

Թուրինի «Յուվենտուս»-ը կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: «Ծեր սինյորան» պատրաստ է Նեյմարի տրանսֆերի գումարին կցել նաև կիսապաշտպան Մատյուիդի և Դիբալայի տեղափոխությունը: ՊՍժ-ին, սակայն, այլ ֆուտբոլիստները չեն հետաքրքրում, և փարիզյան ակումբը Նեյմարի տրանսֆերի համար պահանջում է միայն նրա հրաժարագինը: Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին կատալոնական «Բարսելոնա»-ից 222 միլիոն եվրոյի դիմաց:

Lragir.am,
23-07-2019 11:29