Երևանի ռեստորաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել

23-07-2019 11:23

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հուլիսի 23-ին, ժամը 10:28-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող ռեստորանում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Lragir.am,
23-07-2019 11:23