Մխիթարյանը Adidas է գովազդում հայերենով

23-07-2019 11:49

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Adidas-ի գովազդային հոլովակում խոսում է հայերեն: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` Մխիթարյանը, ով համագործակցում է գերմանական աշխարհահռչակ Adidas սպորտային բրենդի հետ, իր սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ գովազդում է նոր մարզակոշիկները հայերեն: Այժմ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալ»-ի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում և մայրաքաղաք Վաշինգտոնում նախապատրաստվում է «Ռեալ»-ի դեմ խաղին:

Lragir.am,
23-07-2019 11:49