Ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը

23-07-2019 00:55

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Մանվել Գրիգորյանը կրկին չի ներկայացել դատարան առողջական վիճակի վատ լինելու պատճառով, ինչի մասին դատարան փաստաթուղթ է ներկայացվել: Դատարան է հրավիրվել Գրիգորյանի բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը, քանի որ նա այն դատաբժշկական փորձագետներից է, որոնց պաշտպանական կողմը խնդրել է ներգրավել փորձաքննության հանձնաժողովի կազմում: Դատաբժշկական միջգերատեսչական փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացրել էր Դատախազությունը:

Lragir.am,
23-07-2019 00:55