Ինչ անել կարիճի խայթոցի դեպքում

23-07-2019 13:22

Հայաստանում հանդիպում են կարմիր, դեղին ու սև կարիճներ: Ամեն տարի գրանցվում են կարիճի խայթոցի դեպքեր, հիմնականում՝ դեղին կարիճի: Այս տարի արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք, մասնավորապես` Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Կարիճի խայթոցից թունավորման բարդության աստիճանը կախված է կարիճի թույնի խտությունից: Կարիճների մեծ մասի խայթոցի դեպքում միայն թույլ ռեակցիա է առաջանում, ինչպես լինում է մեղվի խայթոցի ժամանակ: Դեղին և կարմիր կարիճների թույնը վտանգավոր չէ կյանքի համար: Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է, որի դեպքումտուժածի մոտ նկատվում է՝ խայթոցի տեղում ուժգնացող, այրող բնույթի ցավ մաշկի կարմրություն և այտուց, երբեմն առաջանում են այրվածքին բնորոշ բշտեր, ախտահարված մասում թմրածության զարգացում ցնցումներ, որոնք կարող են լինել որևէ մկանի կամ ամբողջ մարմնի հատվածում որովայնի շրջանում ցավեր, սրտխառնոց և փսխում գլխապտույտ արտահայտված թքահոսություն սրտխփոց գլխացավ: Կարիճի խայթոցի դեպքում անհրաժեշտ է տուժողին անհապաղ հիվանդանոց հասցնել, իսկ մինչ այդ՝ տուժածին պառկեցնել ու ապահովել վնասված վերջույթի անշարժությունը վնասված հատվածը մաքրել սպիրտով, հակասեպտիկ վիրակապ դնել վերքի մեջ վտանգավոր մանրէների ներթափանցումը կանխելու նպատակով ցավը մեղմելու և այտուցը վերացնելու համար վրան սառույց դնել անկախ տուժածի վիճակից՝ պետք է լինել բժշկի հսկողության տակ: Հիշեցնենք, որ կարիճները միտումնավոր չեն գրոհում մարդու վրա, սակայն պատահական շփումը կարող է խայթոցով ավարտվել: Դրանք հաճախ թափանցումեն տներ: Ցերեկը թաքնվում են ճեղքերում, իսկ գիշերը դուրս են գալիս, մտնում կոշիկի, հագուստի ու նույնիսկ անկողնային պարագաների մեջ:Ուստի, ցանկալի է առավոտյան թափ տալ կոշիկն ու հագուստը, որը պատրաստվում եք հագնել, զննել սրբիչներն ու անկողնային պարագաները: Տունը, որտեղ կարիճներ են նկատվել, պետք է հնարավորության դեպքում նորոգել, փակել կարիճների ներթափանցման բոլոր ուղիները, բակից հավաքել, վերացնել աղբը, քարերն ու փայտը:

Lragir.am,
23-07-2019 13:22