Եթե Ադրբեջանի զենքերին հասանելի են մեր X քանակի բնակավայրեր, ապա մեզ հասանելի են 2X. Արծրուն Հովհաննիսյան

23-07-2019 18:21

Եթե որոշ բնակավայրեր գտնվում են որոշակի խոցելիության գոտում, ապա դա երկկողմանի է, ու եթե Հայաստանի բնակավայրերի X քանակության տեղամաս է հասանելի ադրբեջանական զենքի համար, ապա հայկական կողմի համար հասանելի են 2X բնակավայրեր: Այս մասին հուլիսի 23-ին «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկումների ժամանակ ասել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է News.am-ը:: «Եթե մենք ունենք 28-30 բնակավայր, որ հրաձգային զենքերով կարելի է խոցել, ապա իրենք ունեն ավելի քան 60 այդպիսի բնակավայր, իսկ եթե չափենք բնակիչների քանակով, իրենց մոտ 3 անգամ ավելի շատ բնակիչներ կան խոցելիության գոտում»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Lragir.am,
23-07-2019 18:21