Եվրոպայի լիգա. Արարատ-Արմենիան հաղթեց Լինկոլն Ռեդ Իմպսին 

23-07-2019 22:23

Լուսանկարը՝ Արարատ-Արմենիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջից Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի բարձրագույն խմբի չեմպիոն Արարատ-Արմենիան Երևանում 2-0 հաշվով հաղթեց Լինկոլն Ռեդ Իմպսին: Գոլերի հեղինակ դարձան Անտոն Կոբյալկոն և Կոջո Ալֆոնսը:  Հիշեցնենք, որ Արարատ-Արմենիան Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլ տեղափոխվեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին պարտվելու արդյունքում:  Պատասխան խաղը Լինկոլնի հետ տեղի կունենան մեկ շաբաթից: 

Lragir.am,
23-07-2019 22:23