ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

23-07-2019 21:27

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում, որն առաջադրել էր նախագահ Դոնալդ Թրամփը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, առաջիկայում տեղի կունենա Էսպերի երդմնակալության արարողությունն ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում: Վերջինիս թեկնածությունը Թրամփն առաջադրել էր հունիսին: Այդ պաշտոնում Էսպերը փոխարինելու է Պատրիկ Շանահանին:

Lragir.am,
23-07-2019 21:27