«Փյունիկ» – «Յաբլոնեց» խաղը կսպասարկեն շվեյցարացի մրցավարները

23-07-2019 23:04

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ»- «Յաբլոնեց» հադիպումը կսպասարկեն շվեյցարացի մրցավարական անձնակազմը: Հուլիսի 25-ին «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Գյումրիի քաղաքային մարզադաշտում կմրցի չեխական «Յաբլոնեցի» հետ: Խաղը կսպասարկեն Շվեյցարիան ներկայացնող մրցավարները:  Խաղի գլխավոր մրցավարն է  Սան Ֆեդայի, գլխավոր մրցավարի 1-ին օգնականը` Սլադան Յոսիպովիչ, գլխավոր մրցավարի 2-րդ օգնականը՝ Էռնի Յոնաս, իսկ 4-րդ պաշտոնյան` Լուկաս Ֆանդրիխ:

Lragir.am,
23-07-2019 23:04