ՊԵԿ նախագահը՝ ռադիոակտիվ նյութի գործի մասին

25-07-2019 13:11

Ռադիոակտիվ նյութի՝ սահման անցկացնելու դեպքով ծառայողական քննություն է իրականացվում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Հարցին, թե ինչպես է պատահել, որ վրացական մաքսավորները դեպքը բացահայտեցին, բայց հայկական կողմը՝ ոչ, Անանյանը պատասխանեց․ «Դե հիմա քննություն է ընթանում հենց այդ փաստի առթիվ: Քննության արդյունքներով լրացուցիչ հայտարարություն կանենք»,- ասաց նա: Ըստ Անանյանի՝ և ծառայողական քննություն է ընթանում, և հարուցված է քրեական գործ: Հետևաբար, այս փուլում այլ հայտարարություն չի անի:

Lragir.am,
25-07-2019 13:11