Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

29-07-2019 10:53

Հուլիսի 25-ին ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Սուրենավան գյուղի բնակիչներից մեկը մշակումն արգելված բույսեր է աճեցնում: Տեղեկությունների հիման վրա հուլիսի 26-ին 56-ամյա տղամարդուն պատկանող կիսակառույց շինության տարածքում ոստիկանության ծառայողները զննություն կատարեցին՝ հայտնաբերելով մշակված կանեփի 61 տնկի՝ ընդհանուր 16 կիլոգրամից ավելի քաշով: Նախկինում ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով մի քանի անգամ դատապարտված տղամարդու հայտնածով՝ բույսերը իրենն են և աճեցրել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն առգրավվել ու փաթեթավորվել է: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

Lragir.am,
29-07-2019 10:53