ՀՔԱՎ։ Մանկապարտեզի տնօրենը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տրամադրել Վանաձորի համայնքապետարանին

08-08-2019 11:01

Առողջական խնդիրների պատճառով 2019թ․ հունիսին Վանաձորի թիվ 24 մանկապարտեզից դուրս մնացած երեխան Հելսնիկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական աջակցության արդյունքում վերականգնվել է մանկապարտեզում: Այս մասին 2019 թ․ հուլիսի 29-ին թվագրված գրությամբ հայտնել է Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Խոսքի և զարգացման աուտիկ համախտանիշ ունեցող երեխայի մայրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել այն բանից հետո, երբ մանկապարտեզի տնօրենությունը տեղեկացրել էր, որ երեխան առողջական խնդիրների պատճառով չի կարող հաճախել մանկապարտեզ, և ուղղորդել էր դիմել ներառական կրթություն ապահովող մանկապարտեզներ: Տնօրեն Գայանե Գոգինյանը վկայակոչել էր նաև մանկապարտեզի այլ ծնողների դժգոհությունները: Մինչ այդ Գ․ Գոգինյանը երեխային մանկապարտեզ ընդունելու որևէ խոչընդոտ չէր տեսել և պահանջել էր միայն երեխայի առողջական վիճակի մասին բժշկական փաստաթուղթ: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ 

Lragir.am,
08-08-2019 11:01