Ոստիկանները Գեղարքունիքում ապօրինի փայտանյութով արտադրամաս են հայտնաբերել

08-08-2019 18:15

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գեղարքունիքի մարզի Արծվաքար համյանքում գտնվող փայտամշակման արտադրամասում օգտագործվում է ապօրինի փայտանյութ: Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհից արտադրամասում հայտնաբերվեց 5 խորանարդ մետրից ավելի գերան ու 80 քառակուսի մետր մանրահատակ, որոնց օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն եղել: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Գավառի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին՝ նախաքննության:

Lragir.am,
08-08-2019 18:15