Մեկնարկում են արդյունաբերական մասշտաբի արևային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները

08-08-2019 19:41

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական քայլն է կատարում իր ծրագրով ստանձնած #հանձնառություններից ևս մեկը կյանքի կոչելու ուղղությամբ: Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ մեկնարկում է #արդյունաբերական մասշտաբի արևային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները՝ ընտրված հինգ տեղանքներում մինչև 120 ՄՎտ հզորությամբ #արևային կայանների կառուցման համար: Ծրագրի նախապատրաստման նպատակով աջակից խորհրդատվական ընկերության ընտրության համար ընթանում է #ՎԶԵԲ-ի կողմից հայտարարված մրցույթ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.ebrd.com/work-with-us/procurement/pn-79664.html

Lragir.am,
08-08-2019 19:41