Կոնվերս Բանկում ամփոփել են #ՎիզաԴեպիԵվրոպա  ակցիայի արդյունքները

09-08-2019 15:50

Կոնվերս Բանկում ամփոփել են  #ՎիզաԴեպիԵվրոպա (# VisaToEurope) ակցիայի արդյունքները:  Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում իրականացված ակցիայի 10 հաղթողները իրենք են որոշել, թե եվրոպական 10-ը քաղաքից որտեղ են անցկացնելու հանգիստը: «Սա Հայաստանում  անկանխիկ գործարքների խթանման նպատակով իրականացված աննախադեպ ակցիա էր , որի արդյունքում  Բանկի ՊՕՍ տերմինալներով առավելագույն անկանխիկ վճարումներ իրականացրած  Visa  քարտապանները որպես նվեր ստացան Փարիզ, Բարսելոն, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ, Վիենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին ուղեգիր (յուրաքանչյուրը՝ երկու անձի համար): Տուրիստական ուղղությունները որոշեցին հենց հաղթողները»,- ասել են Բանկում: Նշվել է նաև, որ ակցիայի արդյունքում Կոնվերս Բանկի Visa  քարտատեսակներով անկանխիկ գործարքների աճը կազմել է ավելի քան 33 տոկոս:

Lragir.am,
09-08-2019 15:50