Ապարանի ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի

09-08-2019 18:35

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, համագործակցելով Թալինի բաժնի գործընկերների հետ, օգոստոսի 9-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Մաստարա գյուղում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Ապարանի բնակիչ, 33-ամյա մի տղամարդու: Նա հունիսի 10-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի  մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողը ներակայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին:

Lragir.am,
09-08-2019 18:35