Նադալը հաղթել է Մոնրեալի Մասթերսում

12-08-2019 10:38

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթել է Մոնրեալի ATP մրցաշարում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` Մոնրեալի Մասթերս մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում Նադալը մրցել է Ռուսաստանի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևի հետ: 1 ժամ 10 րոպե ձգված մրցախաղում Նադալն առավելության է հասել երկու սեթում` 6:3, 6:0 հաշվով: Ռաֆայել Նադալը իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նվաճել է 83-րդ տիտղոսը:

Lragir.am,
12-08-2019 10:38