Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում

12-08-2019 11:25

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանն առաջինն է  Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած առաջնությունում եռացատկորդ Աղասյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ գրանցելով 16.46 մ արդյունք: Գնդի հրում ձևում Հայաստանից Ժաննա Շահինյանը 5-րդն է (47.04 մ արդյունք): 100 մ արագավազքում Մելինե Ադամյանը 8-րդն է (16.02): Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը 6-րդն է: Եվրոպայի առաջնության 3-րդ լիգային մասնակցում էին 12 եվրոպական երկրների մարզիկներ:

Lragir.am,
12-08-2019 11:25