Արագածը և Ուրարտուն կմասնակցեն Եվրասիական գավաթի խաղարկությանը

12-08-2019 13:09

2019-2020 թթ․ մրցաշրջանում Երևանում կանցկացվի բասկետբոլի նոր առաջնություն: Այս մասին տեղեկացնում է Armnoc.am-ը: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր կկայանա մամուլի ասուլիս, որը նվիրված կլինի վերը նշված առաջնությանը և դրա մանրամասներին: Այժ հայտնի է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների վեց թիմեր հոկտեմբերից կպայքարեն հաղթողի կոչման համար: Խաղարկությանը մասնակցելու են հետևյալ ակումբները. Արսենալ (Տուլա, Ռուսաստան) ՄԲԱ (Մոսկվա, Ռուսաստան) Ուրարտու (Երևան, Հայաստան) Արագած (Երևան, Հայաստան) Բարսի (Ատիրաու, Ղազախստան) Բորիսֆեն (Մոգիլև, Բելառուս)

Lragir.am,
12-08-2019 13:09