Զավեն Անդրիասյանը Կավալա օփենում կիսեց 1-2-րդ հորիզոնականները

12-08-2019 14:23

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հունաստանի շախմատային միջազգային մրցաշարում կիսեց 1-2-րդ տեղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանում ավարտվեց Կավալա օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 110 շախմատիստ 20 երկրից: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Էլինա Դանիելյանը և կանանց միջազգային վարպետներ Մարիա Գևորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը: Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և Պլատ Վոյցեխի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Անդրիասյանը գրավեց երկրորդ հորիզոնականը: Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Սիրանուշ Ղուկասյանն արժանացավ երրորդ մրցանակին:

Lragir.am,
12-08-2019 14:23