ՊԵԿ-ը պատրաստվում է նոր հոդված ավելացնել հարկային օրենսգրքում

13-08-2019 16:46

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստվում է նոր հոդված ավելացնել հարկային օրենսգրքում, որն իրավական կարգավորում կտա հարկային պլանավորման չարաշահման դեպքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: «Ներկայումս աշխատանքներ են կատարվում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու համար: Ունենք արդեն ներքին շրջանառության մեջ դրված օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը վերաբերում է հարկային օրենսգրքում նոր հոդված ավելացնելուն, որով կկարգավորվի հարկային պլանավորման չարաշահում և հարկային օգուտ հասկացությունները: Հարկային պլանավորման չարաշահումն այն է, երբ հարկ վճարողի կողմից գործողությունները, հարկերի հաշվարկման մեթոդները միտված են հարկերի պակաս վճարմանը: Սրա վերաբերյալ կունենանք իրավական կարգավորում»,- ասաց Հովհաննիսյանը:

Lragir.am,
13-08-2019 16:46