Գյումրիում ավտոմաքսատան կառուցման աշխատանքը կիրականացնի «Պոդմոսկովյե» ընկերությունը

13-08-2019 16:51

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ավտոմաքսատան կառուցման աշխատանքները կիրականացնի «Պոդմոսկովյե» ընկերությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկությունը օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հաստատեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը նշեց, որ ընկերության մասին մանրամասն տեղեկությունների չի տիրապետում, իսկ ինչ վերաբերում է կառավարության կողմից տրամադրված գումարին, ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնեց, որ այս պահի դրությամբ աշխատանքների կազմակերպման համար փոխանցվել է 966 մլն դրամ: «Կառավարության կողմից նախատեսվել է նախապես 2,2 մլրդ դրամ, որից ներկայումս աշխատանքների կազմակերպման համար փոխանցվել է 966 մլն դրամ»,- ասաց Հովհաննիսյանը:

Lragir.am,
13-08-2019 16:51