ՊԵԿ. կապի և տեխնիկական պայմանների բարելավման նպատակով կատարվելու են հին սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների սերվերի թարմացման աշխատանքներ

13-08-2019 17:00

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ օգոստոսի 13-ին ժամը՝ 17:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում կապի և տեխնիկական պայմանների բարելավման նպատակով կատարվելու են հին սերնդի հսկիչ- դրամարկղային մեքենաների սերվերի թարմացման աշխատանքներ: Միաժամանակ` ՊԵԿ-ը տեղեկացնում է տնտեսվարող սուբյեկտներին, որ կատարվելիք աշխատանքների արդյունքում նշված ժամանակահատվածում հնարավոր է առաջանան կապի ժամանակավոր խափանումներ: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Lragir.am,
13-08-2019 17:00