Կոնվերս Բանկի՝ առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված հերթական նախաձեռնությունը կյանքի է կոչվել Երևանում 

13-08-2019 17:44

Երևանում՝  «Նոր Արաբկիր» զբոսայգում Կոնվերս Բանկի աջակցությամբ  պրոֆեսիոնալ մարզահրապարակ է բացվել:  Նախագիծը իրականացվել է  Կոնվերս Բանկի, Street Workout հայաստանյան ֆեդերացիայի, Երևանի քաղաքապետարանի, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի  համագործակցության շրջանակում: «Նորաբաց մարզահրապարակը մասնավոր հատված-համայնք- հասարակական կազմակերպություն արդյունավետ համագործակցության արդյունք է, որի շնորհիվ Արաբկիր համայնքի բնակիչները, հարակից կրթական օջախների սաները հնարավորություն ունեն մարզվել պրոֆեսիանալ մարզահրապարակում: Այն կառուցվել է միջազգային ամենաբարձր ստանդարտներով, անվտանգ է և նախատեսված է ոչ միայն պրոֆեսիոնալների, այլև սկսնակների համար»,- իր խոսքում ասել է Street Workout հայաստանյան ֆեդերացիայի ղեկավարման խորհրդի նախագահ Կազար Հակոբյանը: «Որպես մասնավոր հատվածի ներկայացուցիչ՝ մեր Կորպորատիվ պատասխանատվության ծրագրով ստանձնել ենք պատասխանատվություն ինչպես առողջ ապրելակերպի խրախուսման, այնպես էլ մեր գործընկեր համայնքների նկատմամբ՝ յուրաքանչյուր տարի աջակցելով և մասնակցելով  մոտ երկու տասնյակ  միջոցառումների, ծրագրերի: Մեր գործընկեր  5 համայնքում  մարզահրապարակների շինարարությունը դրանցից միայն  մեկն է»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Կարինա Վոլկովան՝ հավելելով, որ նախաձեռնության շրջանակում պրոֆեսիոնալ մարզահրապարակներ են  բացվել  Երևանում, Շուշիում, Մեծամորում:  Գյումրիում  և Նոր Հաճնում պրոֆեսիոնալ մարզահրապարակների բացումը նախատեսվում է առաջիկայում: Նշվել է նաև, որ 2018թ Կոնվերս Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ, առողջ ապրելակերպի խրախուսմանն է ուղղվել մոտ 44 մլն դրամ, իսկ համայնքների աջակցմանը՝ 21 մլն դրամ:

Lragir.am,
13-08-2019 17:44