Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Ջերմուկի բաժին է բերման ենթարկվել 4 անձ

13-08-2019 22:00

ստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, օգոստոսի 10-ից 11-ը ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի ծառայողները որսագողության և ապօրինի ծառահատման դեպքերը, կանխելու և հայտնաբերելու նպատակով շրջայցեր են կատարել վարչական տարածքի ջրային և անտառային գոտիներում: Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Ջերմուկի բաժին է բերման ենթարկվել նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված 4-անձ: Նրանց հետ տարվել են պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքներ: Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունները շարաունակական բնույթ են կրելու:

Lragir.am,
13-08-2019 22:00