Հոնգ Կոնգում ցուցարարները կրկին մտել են օդանավակայան, բախումները շարունակվում են

13-08-2019 22:08

Հոնգ Կոնգում շարունակվում են արտահանձնման մասին օրինագծի դեմ ցույցերը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ: Հոնգ Կոնգի միջազգային օդանավակայանում այսօր կրկին հարյուրավոր չվերթեր են հետաձգվել, քանի որ ցուցարարների մի մասը բողոքի ակցիան անցկացնում է օդանավակայանի տարածքում: Արդեն 10 շաբաթ շարունակ Հոնգ Կոնգի բնակիչները բողոքում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի փոփոխությունների դեմ, ինչն, ըստ նրանց, Հոնգ Կոնգին զրկում է ինքնավարությունից:

Lragir.am,
13-08-2019 22:08