Մեքենան հայտնվել է ձորակում. տուժածների մեջ մանկահասակ երեխաներ կան

13-08-2019 22:23

Գեղարքունիքի մարզում ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող երկաթյա պատնեշին եւ հայտնվել ձորակում. կա 4 տուժած: Այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 10:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Վասիլ Խ.-ն իր վարած ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող երկաթյա պատնեշին եւ հայտնվել ձորակում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ, վարորդի համագյուղացիներ, 30-ամյա Անուշ Բ.-ն, 3-ամյա Սիրանուշ Հ.-ն, 2-ամսական Բորիս Հ.-ն, 59-ամյա Սիլվա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն:

Lragir.am,
13-08-2019 22:23