Մեկնարկեց Լույս հիմնադրամի «Ապագայի հմտություններ» ամառային դպրոցը

13-08-2019 22:19

Լույս հիմնադրամը յուրօրինակ նվեր մատուցեց երիտասարդներին երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ այսօր մեկնարկելով իր հերթական ծրագիրը`«Ապագայի հմտություններ» ամառային դպրոցը: Հաջորդ երկու շաբաթների ընթացքում դասընթացի ընտրական փուլը հաղթահարած 25 երիտասարդներ փորձառու դասընթացավարների կողմից կազմակերպած տարբեր ուսումնական ձևաչափերի շնորհիվ ձեռք կբերեն նոր հմտություններ ու գիտելիքներ մենեջմենթի և մարքեթինգի ոլորտներում: Նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու հնարավորություն տալով երիտասարդներին ոչ միայն ակադեմիական միջավայրում միմյանց հետ կիսվելու գիտելիքներով այլ նաև իրենց ներուժն օգտագործելու համագործակցելով տարատեսակ ծրագրերի շուրջ: https://www.facebook.com/LuysFoundation/posts/3381833275163850

Lragir.am,
13-08-2019 22:19