Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարում երկրորդ տեղում է

14-08-2019 10:27

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Սենթ Լուիսի կայծակնային մրցաշարում: Արագ շախմատի մրցաշարից հետո այժմ գրոսմայստերները մրցում են կայծակնային շախմատում: Կայծակնային մրցաշարում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարյակինի, Լիժենի, Կարուանայի, Յանգի, Ռապորտի, Կարլսենի հետ: Հաղթեց Մամեդյարովին և պարտվեց Դոմինգեսին ու Լագրավին: Այժմ 27 հնարավորից 17 միավորով Արոնյանը երկրորդն է: 17,5 միավոր ունի Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Lragir.am,
14-08-2019 10:27